Խորհրդային իշխանության հատատումը Հայաստանում: Փետրվարյան ապստամբություն

1.Ձեր կարծիքով ինչու՞ խորհրդային իշխանությունը խախտեց դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

Խորհրդային իշխանությունները՝ խախտելով դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, ձևավորեցին միակուսակցական վարչակազմ։ Այդպիսով նրանք կկարողանաին իշխանությունը ավելի կենտրոնացնել իրենց ձեռքում։

Читать «Խորհրդային իշխանության հատատումը Հայաստանում: Փետրվարյան ապստամբություն» далее

Պատմություն

1. Ինպես լուծարվեծ ԱԺԴՀ-ն Անդրկովկասի ժողովրդական դաշնային հանրապետություն, ի՞նչ պետություններ առաջացան անդրկովկասում: Ի՞նչ որոշումներ կայացրեց հայոց  ազգային խորհուրդը. 1918 թ. մայիսի 28։ Ե՞րբ և ո՞ւմ ձևակերպումով հրապարակվեծ Հայոց ազգային խորհրդի կոչը:

Անդրկովկասի Ժողովրդական Դաշնային Հանրապետությունը (ԱԴՖՀ) կազմավորվել է 1917 թվականի նոյեմբերին Անդրկովկասյան սեյմի և Անդրկովկասյան կոմիսարիատի միավորման արդյունքում։ Սակայն հանրապետությունը երկար գոյատևեց, և արդեն 1918 թվականի մայիսին այն տրոհվեց երեք անկախ պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի։ Читать «Պատմություն» далее

Հայոց մեծ եղեռն | Մայիսյան հերոսամարտերը

Дипмиссия России в Ереване почтила память жертв геноцида армян - ИА REGNUMՆախքան Հայոց ցեղասպանության մասին պատմություն սկսելը, մենք պետք է հասկանաք ինքնին տերմինը և հասկանաք, թե ինչը և ինչու է համարվում ցեղասպանություն:

Եթե ​​բառարանում նայենք, կիմանանք, որ ցեղասպանությունը՝

բռնության ձև է, որը սահմանվում է որպես գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ

Այսինքն այդ գործընթացը կարող է ներկայանալ՝

  • Այս խմբի անդամների սպանությունները.
  • Երեխաների բռնի տեղափոխումը մի մարդկային խմբից մյուսը
  • Այս խմբի ֆիզիկական ամբողջական կամ մասնակի ոչնչացման համար հաշվարկված կենսապայմանների կանխամտածված ստեղծում:

Читать «Հայոց մեծ եղեռն | Մայիսյան հերոսամարտերը» далее

Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին

Հայկական հարցի միջազգայնացումը

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և հայկական հարցը

Ռուսաստանն առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը նախ եվրոպական տարածաշրջանում։ Արևմտյան Հայաստանում գրաված հողերը ռուսական դիվանագետները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք։

1878թ․ փետրվարի 19ին կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Կ․Պոլսից ոչ հեռու Սան Ստեֆանո ծովափնյա ավանում։ Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով։ Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։

Читать «Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին» далее

Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմը

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը 19րդ դարի սկզբին բաժանված էր Էրզրում, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա նահանգնեի։

Էրզրումի նահանգը ընդարձակ տարածքով և ռազմաքաղաքական նշանակությամբ առանձնանում էր։ Նահանգի կառավարիչ փաշան համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Ապրում էր ավելի քան 40000 հայ։

19րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում, բացի քրիստոնյա հայերից, մեծ թիվ էին կազմում «կեսկեսները»՝ կեսհայ, կեսմահմեդականները։ Պոնտական լեռների լանջերին ձգվող Համշեն կիսանկախ գավառում, Բաբերդում, Սպերում, Երզնկայում։

Читать «Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմը» далее

Հնդկահայ ազատագրական կենտրոնը

Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ ստեղծվել էր խմբակ, որի անդամները 18րդ դարի 70-80թթ․ կատարեցին դիվանագիտական աշխատանք։

Էմինը վերադառնալով Հնդկաստան, շարունակեց իր գործունեությունը։ Էմինը և Մովսես Բաղրամյանը համոզեցին հնդկահայ գործիչների մի մասին, որ առանձ ժողովրդի աջակցության Հայաստանի չի ազատագրվի։ Հետևաբար անհրաժեշտ է միավորվել։

Հնդկահայերը որոշում են 12000 ռուփի տրամադրել՝ Հայաստանի ազատագրման բանակ ստեղծելու նպատակով։

Հայաստանի ազատագրումը ըստ Շահամիրյանի պետք է իրականացվի օտար լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեն Արցախի մելիքները և Էջմիածնի հոգևորականները։ Օժանդակություն կարող էին ստանալ Վրաստանից և Ռուսաստանից։

1771թ․ հիմնում է Մադրասում տպարան և 1772թ․ տպագրում է «Նոր տետրակ, ոչ կոչի յորդակ» և «որոգայթ փառաց» գրքերը Շահամիրյանը ուղարկում է ոչ միայն Սեմիոնին, այլև Արցախի մելիքներին, Հովհանեսին, Հերակլ II-ին։ Գրքում ներկայացվում է հայերի անցյալը, քննադատում է միապետական կարգը և առաջարկում է ստեղծել սահմանադրություն

Հերակլին նա առաջարկում էր Վրաստանում կատարել բարեփոխումներ, և օգնելու նպատակով Շահամիրյանը թանկարժեք նվերներ ուղարկեց։ Վրաց թագավորը Լոռին նվիրաբերեց Շահամիրյանին և նրան շնորհեց իշխան։

Օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից կազմված փոխանորդներից։

Շահամիրյանի նախագծով՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք էր հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով։ »Անհրաժեշտ էր համարում տեղակայել 6 հազար ռուսական զորք։

Աս ծրագիրը ռուսական իշխանության կողմից չի քննարկվել։

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Արևելյան Հայաստանի մեծ մասը ենթարկվում էր Իրանին և կազմված էր Երևանին, Նախիջևանին, Ղարաբաղին, Գանձակին և Մակուի խանություններից։ Արևելյան Վրաստանի մեջ էին ներառված Լոռին, Փամբակը, Ջավախքը, Շամշադինը և Ղազախը։

1801թ․ Ռուսաստանին միացվեց Արևելյան Վրաստանը, որով Ռուսաստանի մասը դարձան այդ տարածքում եղած Հայկական շրջանները։

1804թ․ Ռուսական զորքերը հարձակվեցին Գանձակ քաղաքի վրա, որով սկսվեց ռուս-պարսկական պատերազմ։ 1804-1813։ Հունիսի վերջին 1804թ․ Էջմիածնի մոտ պարսկական զորքերը գահաժառանգ Աբաս-Միրզայի հրամանատարությամբ, պարտվեցին ռուսներին։ Ռուսական ռազմական հաջողություններից անհանգստացած Ֆրանսիան, Անգլիան և Օսմանյան կայսրությունը փորձեցին կանխել ռուսաստանին։

1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմ(1806-1812): Ռուսաստանը Օսմանյան կայսրության հետ հաշտություն կնքելուց հետո ջախջախեց Նապոլեոնին։

Անդրկովկասում ռուսները պարսիկների դեմ անցան լայնամաշտաբ ռազմական գործողություններին։ 1813թ․ հոկտեմբերի 12ին Արցախի, Գյուլիստանի կնքվում է հաշտության պայմանագիր։ Պայմանագրով Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբափը, Շամշադինը, Գաձակը, Ղարաբաղը, Շիրակը։ Իրականացավ հայոց ազգի վաղեմի երազանքը, սակայն Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում էին մնալ Պարսկաստանի տիրապետության տակ։

Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման ավարտը

1826թ․ հուլիսին Աբաս-Միրազան 60000 բանակով ներխուժեց Արցախ և պաշարեց Շուշիի բերդը։ Այսպիսով սկսվում է ռուս-պարսկական նոր պատերազմ(1826-1828)։ Շուշիի ռուսական կայազորը և շրջակայքի հայակական 1500 աշխարհազորայիններ, մեկ ու կես ամիս դիմադրեցին պարսիկներին։ 1826թ․ սեպտեմբերի 3 հայազգի գեներալ Վալերիան(Ռոստոմ) Մադաթով 2000 զորագնդով Շամքոր գետի մոտ ջախջախեց պարսիկների 10000 բանակը և հետ գրավեց Գանձակը։ Գանձակի մոտ, սեպտեմբերի 13ին գեներալ Պասկևիչի գլխավորած 8000 զորքը ջախջախեց Աբաս-Միրզայի 35000 զորքը։

1827թ․ օգոստոսի 17ին Օշականի և Էջմիածնի միջև տեղի է ունենում Կատաղի ճակատամարտ, որտեղ ռուսական բանակը տանում է հաղթանակ։ Ի վերջո 1827 հոկտեմբերի 1ին ռուսները գրավում են Երևանի բերդը։

Հոկտեմբերի 13ին ռուսները մտնում են Թավրիս մինչև 1828թ․ ռուսները գրավում են Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվում դեպի Թեհրան։ Պարսկաստանի համար այս ծանր իրավիճակում 1828թ․ փետրվարի 10ին Թավրիս, Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արդյունքում Հայաստանի ևս մի հատված՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին։

Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին

Պայքարի գաղութահայ կենտրոնները

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս XVI-XVIIդդ․։ Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: XVIIդ․ երկրորդ կեսից հայերը լուրջ մրցակիցներ էին եվրոպական վաճառականների համար։ Անգլական Արևելահնդկական ընկերությունը Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու համար 1688թ․ պայմանագիր են կնքում հայերի հետ, ըստ որի հայերն իրենց ապրանքները իրավունք ունեն փոխադրել անգլիական նավերով։

Читать «Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին» далее

Զինված պայքարի արդյունքները և Պարսկաստանի նոր քաղաքականությունը

Զինված պայքարի արդյունքները

Պարսկաստանում աֆղանների և թուքրերի դեմ պայքարի գլուխ անցած զորահրամանատար Նադիրին հաջողվում է հաղթանակներ տանել։ Թուրքական պայքարում Նադիրին օժանդակում էին հայկական ուժերը։ Նադիրը այցելում է Էջիածին և ներկա է լինում պատարագին։ Վանքի վերանորոգման համար հատկացնում է հազար թուման, իսկ տաճարը զարդարում է 15կգ կշռող ոսկե ջահով։

1735թ․ հունիսին պարսկական և օսմանյան զորքերի միջև տեղի ունեցավ ծանր մարտ Եղվարդ գյուղի մոտ, որտեղ օսմանցիները ծանր պարտություն կրեցին։

Читать «Զինված պայքարի արդյունքները և Պարսկաստանի նոր քաղաքականությունը» далее