Քերականություն | Հունվարի 31

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին: Читать «Քերականություն | Հունվարի 31» далее

Հանդիպում մարդաբան-հնագետ Հասմիկ Սիմոնյանի հետ

Հունվարի 20-ին՝ Փոքր դահլիճում, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարդաբան-հնագետ Հասմիկ Սիմոնյանի հետ։

Հանդիպմանը շատ հետաքրքիր բաներ պատմեցին մարդու կմախքի մասին։ Սովորեցրին կողմնորոշել, էե ինչ տարիքում է մահացել մարդը, նրա սերը և ինչ հիվանդություններ է ունեցել։ Ամենազարմանալին այն էր, որ այս ամենը ցուցադրվում էր իրական ոսկորների վրա։

Ահա թե ինչ եմ իմացել՝

Հասուն մարդու կմախքն ավելի ոսկրացած է։ Իսկ երեխաների և երիտասարդների մոտ կմախքը բաղկացած է աճառից։ Դրա չափը կախված է երեխայի տարիքից։ Մեծահասակների ոսկրային համակարգի մեծ մասը ձևավորվել է աճառից: Մարդու աճի գործընթացում աճառը աստիճանաբար փոխարինվում է ոսկորներով։

Կանանց կոնքն ավելի լայն է և ցածր, քան տղամարդկանցը, նրա բոլոր չափերն ավելի մեծ են, իսկ կանանց կոնքի ոսկորները՝ ավելի բարակ։ Նրանք ունեն նաև ավելի նեղ կուրծք։ Տղամարդկանց մոտ վերջույթների և մատների ոսկորները միջինում ավելի երկար և հաստ են, իսկ ոսկորների պալարները (մկանային կցվածության հետքերը) սովորաբար ավելի ցայտուն են:

Այս հանդիպումն ինձ օգնեց շատ նոր բաներ սովորել, և ամենակարևորը՝ ամեն ինչ տեսնել իրական օրինակներով։ Ինձ համար դա անմոռանալի փորձ էր, քանի որ նախատեսում եմ մարդաբան դառնալ։

ՀՀ աշխարհագրական դիրքը

 

  • Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը

 

Իրան – 42 կմ
Վրաստան – 196 կմ
Թուրքիա – 280 կմ
Ադրբեջան – 930 կմ

Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Читать «ՀՀ աշխարհագրական դիրքը» далее

Ձմեռային ուսումնական ճամբար

Ձմեռային ուսումնական ճամբարի առաջին օրը

Այսօրը նվիրված էր այս երկու շաբաթվա պլան կազմելուն և նախագծերի առաջադրմանը։ Ունենալու ենք՝ թարգմանական նախագիծ, հայկական ասացվածքները կենդանացնելու նախագիծ, բեմադրելու ենք նաև Վիլյամ Սարոյանի պիեսները։ Բոլոր նախագծերը շատ հետաքրքիր են, և ես անպայման կմասնակցեմ բոլորին։

Օրվա վերջում օրվա հաշվետվություն գրեցինք և նաև խաղացինք  «Ալիաս» զարգացնող խաղը։

Читать «Ձմեռային ուսումնական ճամբար» далее

Կիսամյակային հաշվետվություն քիմիայից

Այս չորս ամսվա ընթացքում մենք անցել ենք շատ թեմաներ, կատարելենք փորձեր և իրականացրել ենք նախագծեր։ Տարին անցավ բովանդակալից և հետաքրքիր։

Ուսումնասիրել ենք քիմիական տարերը՝ ԱզոտԹթվածին, Ջրածին, Նատրիում ։ Նյութեր՝  Ջուր, Օքսիդներ, Հիմքեր, Թթուներ, Աղեր,  Նատրիումի հիդրօքսիդ

Իրականացրել ենք մաքուր խմելու ջրի, թթուների և «Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը», Օրգանական և Անօրգանական նյութեր

Փորձ՝ Մագնեզիումի օքսիդ