9-րդ դասարանի հայոց լեզու, գրականության ծրագրի հիմունքներ|Կարծիք 

Ես ուսումնասիրել եմ իններորդ դասարանի հայոց լեզու և գրականություն առարկաների ծրագրերը։ Այս սովորական առարկաները,  ինչպես են`  Հայոց լեզուն ու գրականությունը, չպետք է տարբերվեն ուրիշ դպրոցներից։ Բայց մի փոքր  ծանոթանալուց հետո, նկատվում է մեզ տրված նյութերի տարբերությունը։ Նույնիսկ այսպիսի ընդհանուր ընդունված բանը, ինչն հայոց լեզուն է ` ներկայացվում է որպես հետաքրքիր և զարգացնող առարկա, որն  խթանում է ուսումը, իսկ գրականության դասը իսկապես սեր է ներշնչում ընթերցանության նկատմամբ:

Մենք կարդում ենք տարբեր թեմաներով ստեղծագործություններ, իհարկե միշտ քննարկում ենք դրանք: Այսպիսի ուսուցումը շատ լավ փորձ է տալիս սեփական կարծիք կազմելու, աշխատանքը վերլուծելու, ինչպես նաև օգնում է լսել ուրիշների կարծիքը։

Խոսելով ծրագրի մասի` չի կարելի չնշել բլոգային համակարգի միջոցով կրթությունը։ Բլոգներում մենք կարող ենք գրել մեր կարծիքը  կարդացածի մասին։ Մենք ազատություն ունենք արտահայտելու մեր մտքերը և ցույց տալու բոլորին։ Բլոգում մենք հրապարակում ենք ոչ միայն մեր կարդացած ստեղծագործությունների վերլուծությունները, այլև կարող ենք գրել մեր սեփական շարադրությունները։ Այս ամենը օգնում է շատ ավելի լավ յուրացնել նյութը և պատրաստվել քննությանը, քան պարզապես տեքստը անգիր անել: