Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

Մեսրոպ ՄԱՇՏՈՑ – Նիկա ՊողոսյանՏրդատ Գ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը Ք.ա. 301թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակեցին պետական կրոն: Դա բավական էր, որ հաջորդ հարյուրամյակներին ձևավորվեին ու զարգանային գեղարվեստական նոր ձևեր ու լուծումներ քաղաքաշինության, ճարտարապետության ու կերպարվեստի մեջ, որոնք դարձան ավելի առանձնահատուկ` տեղային և խորը ազգային։ 405թ. Մեսրոպ Մաշտոցը` հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի հովանավորությամբ, ստեղծում է հայոց գիրը, որը դառնում է ազգային ինքնության մի մեծ առաընթաց, քանի որ կրթությունը Հայաստանում գլխավորապես հունարեն կամ ասորերեն էր։  Մեսրոպ Մաշտոցը ու Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային նոր դպրոցին: Հայոց գրերն ավելի մատչելի ու դյուրին դարձրին քրիստոնեության տարածումը ողջ Հայաստանի տարածքում: Աննախադեպ վերելք ապրեց թարգմանական գրականությունը, որի առաջին նմուշը հայերեն Աստվածաշունչն էր: Մեսրոպյան այբուբենով ստեղծված թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունն այնքան հարուստ էր ու կատարյալ, որ 5-րդ դարը դառնում է հայ մշակույթի պատմության «Ոսկե դարը»:

5-րդ դարի հենց սկզբից, շնորհիվ գրերի գյուտի, բուռն ծաղկում ապրեց հայ պատմագրությունը: Ագաթանգեղոսն իր պատմությունը նվիրել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու տարածմանը: Նրան շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով հայոց պատմությունը մինչև 387թ. Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև: Ղազար Փարպեցին մեզ է ներկայացրել 4-րդ դարի վերջի և 5-րդ դարի պատմությունը: Պատմիչն արժեքավոր և արժանահավատ տեղեկություններ է պահպանել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասին: Այս ապստամբության մասին է գրել նաև պատմիչ Եղիշեն: 5-րդ դարի մատենագիր Կորյունը տվել է իր ուսուցիչ Մաշտոցի կյանքի ու հայոց գրերի ստեղծման պատմությունը:

5-րդ դարի հայ պատմագիրների շարքում առանձնանում է պատմահայր Մովսես Խորենացին: Նրա հռչակավոր «Պատմություն Հայոց» երկը հայ ժողովրդի առաջին ամբողջական պատմությունն է՝ սկսած ծագումից մինչև 5-րդ դարի կեսերը: Այս անգնահատելի երկով մեզ են հասել նաև ժողովրդական բանահյուսության բազում նմուշներ՝ առասպելներ ու ավանդազրույցներ: Մովսես Խորենացին հայ ժողովրդի պատմությունը գրել է հարևան ժողովուրդների պատմությանը խորաթափանց

ՀՀ-ի գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնկաչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը։Հայերը հնութ ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ։

ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների պատճառով։ Читать «ՀՀ-ի գյուղատնտեսություն« далее

ՀՀ-ի նորագույն ճյուղերը

Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային արդյունաբերության մեջ մեծանում է նորագույն ճյուղերի բաժինը։Դրանք այն ճյուղերն են, որոնց զարգացումը հենվում է նախ և առաջ գիտատեխնիկական առաջընթացի և կրթություն-գիտություն-արտադրություն կապերի հաստատման ու զարգացման, դրանց սերճման վրա։

Դրանց շնորհիվ աշխարհի առաջավոր երկրներում ստեղծվել են տեխնոպարկեր և գիտաարտադրական կենտրոններ, որոնք մասնագիտանում են տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային տեխնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, լազերային տեխնիկայի արտադրության մեջ և կենցաղում ներդնելու գործով։ Читать «ՀՀ-ի նորագույն ճյուղերը» далее