Կետադրություն

Կետադրել տեքստը՝ բացատրելով կետադրական նշանների կիրառության անհրաժեշտությունը։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով , և դրանցից որն
էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում: Պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդությունը կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի, կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում: