Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը

Ք․ա․ 71թ․ Պոնտոսի արքա Միհրդատ VI պատրվեց Հռոմին պատերազմի մեջ և փախավ Հայաստան։ Հռոմական զորավար Լուկուլլոսը մտավ Հայաստանի սահման, բայց հայերը դուրs քշեցին նրան Հայաստանից:

Ք․ա․ 67թ․ Հռոմական զորավար Լուկուլլոսին փոխարինում է Պոմպեոսը և դաշինքէքնքում Պարթևստանի հետ Հայաստանի դեմ։ Դաշինքի համաձայն Պարթևստանը պատերազմ է սկսում Հայաստանի դեմ, իսկ Հռոմը Պոնպոսի։ Ք․ա․66թ․ Հռոմիացիները պարտերազմը հախթելով գրավում են Պոնտոսը։ Հայաստանում պարթյևները պարտվում են և փախուստի էն դիմում։ Տիգրան Մեծը նորից հաղթում է պարթևներին, սակայն նրա դաշնակից Միհրդատ VI-րդը մահանում է։

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, Ք.ա. 69 թվականի գարնանը հռոմեական 40 հազարանո բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Ք․ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել էր հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, Ք․ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։

  • Մ․թ․ա․ 71թ․ Պոնտսի արքա Միհրդատ 6-րդը Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվում է և փախչում է Հայաստան։ Նրան հետևում է հռոմեացի Լուկուլլոսը։ Նա նամակ է ուղարկում Տիգրան Մեծին պահանջելով հանձնել հռոմի թշնամուն։ Տիգրան Մեծը մերժում է։
  • Մ․թ․ա․69թ․ գարնանը հռոմեական բանակը, Լուկուլլոսի հրամանատարությամբ մտնում է Հայաստանի տարածք։
  • Նույն տարվա հոկտեմբերին հռեմեացիները հաջողությամբ մտնում են Տրգրանակերտի մոտ մղված ճակատամարտ։
  • Ք․ա․68-ին տեղի է ունենում Արածանի ճակատամարտը։
  • Ք․ա․ 66-ին Լուկուլլոսին փոխարինում են Պոմպեոսով։ Նա դաշինք է կնքում Պարթևստանի հետ ընդդեմ Հայաստանի։
  • Ք․ա․ 66-ին, Արտաշատում ստորագրվում է Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը ճանաչվում է հռոմի բարեկամ և դաշնակից։

Оставьте комментарий